ԱՄՆ զինված ուժերի ղեկավարությունը հայտարարել է, որ, կորոնավիրուսի հետ կապված, դադարեցնում է խոշոր վարժանքների համար զինծառայողների եւ տեխնիկայի ուղարկումը Եվրոպա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ավելի վաղ որոշվել էր կրճատել Defender-Europe 20 անվանումով վարժանքները, իսկ այժմ ԱՄՆ-ը նախազգուշական լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել։

Հունվարից ԱՄՆ բանակը Եվրոպա 6000 զինծառայող է ուղարկել եւ մոտ 9000 միավոր տրանսպորտ ու տեխնիկա։

Անցյալ շաբաթ զինված ուժերում հայտարարել էին, որ Եվրոպայում ԱՄՆ ուժերի հրամանատարը կորոնավիրուսով գերմանական Վիսբադենում եվրոպական ռազմական հրամանատարների համաժողովում կարող էր վարակվել։