Էլեկտրականության, ջրի, գազի, ինչպես նաեւ բնակարանների համար վճարները երեքշաբթի օրվանից չեն գանձվի, հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով հեռուստաուղերձում, հայտնել է ՌԻԱ Նովոստին։

«Վաղվանից կդադարեցվի վճարումը ջրի, էլեկտրականության եւ գազի համար, ինչպես նաեւ՝ բնակարանային վարձը, որպեսզի ոչ ոք առանց միջոցների չմնա»,- ասել է նա։

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 6633, 148 մարդ մահացել է, երկրում հայտարարվել է համաճարակի երրորդ մակարդակ։