Նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել կորոնավիրուսի պատճառով տնտեսական հետընթացի հնարավորությունը ԱՄՆ-ում։
«Դե, կարող է լինել։․․․Մենք չենք մտածում հետընթացի մասին։ Մենք այդ մասին մտածում ենք վիրուսի տեսակետից»,- ասել է նա։
Թրամփի խոսքերով՝ հենց համաճարակը անցնի, «դուք հսկայական հորդում կտեսնեք», քանի որ «կա հսկայական չբավարարված պահանջարկ՝ ինչպես ֆոնդային շուկայի, այնպես էլ տնտեսության տեսակետից»։
«Շուկան ինքն իր մասին կհոգա։ Շուկան շատ ուժեղ կդառնա, հենց որ մենք ազատվենք վիրուսից։ Լավագույն բանը, որ ես կարող եմ անել ֆոնդային շուկայի համար, դա ճգնաժամի հաղթահարումն է։ Ահա թե ինչ կարող եմ ես անել»,- ասել է նա։





























