Ղազախստանցի բժիշկները երկրում կորոնավիրուսային վարակի եւս երեք դեպք են հայտնաբերել: Ըստ հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայության` վարակվածների ընդհանուր թիվն աճել է մինչեւ 13, հայտնում է Tengrinews-ը:

Ինչպես պարզաբանել է  գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Դիաս Ախմետշարիպը, նոր վարակվածների թվում կա նաեւ 2018 թվականին ծնված մի աղջնակ, ով մարտի 13-ին ժամանել էր Բեռլինից: Երեխան տեղափոխվել է Ալմաթիի ինֆեկցիոն հիվանդությունների մանկական հիվանդանոց:

Երկրորդ դեպքը 1966 թվականին ծնված մի տղամարդ է: Նա Մարտի 10-ին Ալմաթի էր ժամանել Մոսկվայից:

Երրորդ դեպքը 1956 թվականին ծնված մի տղամարդ է, որը նույնպես ժամանել էր Մոսկվայից:

Մինչ օրս երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 13 դեպք, դրանցից Ալմաթիում` 11 դեպք եւ երկու դեպք` Նուր-Սուլթանում:

Եւս մեկ ղազախստանցի, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, բուժվում է Գերմանիայում:

Ղազախստանում կորոնավիրուսի տարածման պատճառով նախագահը մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարել: