Վաշինգտոնում եւ հարեւան Մերիլենդում երեքշաբթի օրվանից ռեստորաններն ու բարերը ուտելիք եւ խմիչք են վաճառում միայն դուրս տանելու համար: Նման որոշման մասին հայտարարել են Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերն ու նահանգապետ Լարրի Հոգանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դուք չեք կարող սնունդ ընդունել այդ հաստատություններում»,- նշել է քաղաքապետը: Նա հավելել է, որ արգելքը կգործի մինչեւ ապրիլի 1-ը: Հրամանը տարածվում է նաեւ կինոթատրոնների եւ մարզասրահների վրա:
«Ես կձեռնարկեմ բոլոր անհրաժեշտ միջոցներ՝ նահանգի բնակիչների կյանքը փրկելու համար»,- ասել է նահանգապետը՝ հավելելով, որ փակվում են բոլոր ակումբներն ու մարզասրահները:
Նրա խոսքով՝ 2,2 հազար զինծառայողներ եւ ոստիկանության աշխատակիցներ կներգրավվեն պահանջները կատարելուն հետեւելու համար, ինչպես նաեւ կարգելվեն ավելի քան 50 մարդու մասնակցությամբ հավաքները:





























