ԱՄՆ-ը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է Աֆրիկայում անցկացվելիք միջազգային խոշոր African Lion 2020 զորավարժությունները: Այս մասին ասվում է ԱՄՆ Զինված ուժերի աֆրիկյան հրամանատարությունը:
«Մանրակրկիտ վերլուծությունից հետո որոշում է ընդունվել չեղարկել African Lion 2020 զորավարժությունները: Տվյալ քայլն արվել է Աֆրիկայի երկրների գործընկերների եւ զորավարժության մասնակիցների հետ խորհրդակցությւոնից հետո»,- ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:
Զորավարժությունները պետք է սկսվեին մարտի 23-ին Մարոկկոյի, Թունիսի եւ Սենեգալի տարածքներում եւ պետք է ավարտվեին ապրիլի 2-ին:
Զորավարժությունները չեղարկվել են այն ժամանակ, երբ Պենտագոնը վերանայել է Աֆրիկայում իր ռազմավարությունն ու ներկայությունը: Այս պահին Աֆրիկայում գտնվում է ամերիկացի մոտ 6 հազար զինծառայող: Նրանց մի մասը տեղակայված է Ջիբուտիի բազայում: Հարեւան Քենիայում եւ Սոմալիում գտնվում է հազար զինծառայող, եւս 1,4 հազար զինծառայող է գտնվում Արեւմտյան Աֆրիկայում:





























