Կարանտինի ռեժիմ է մտցվում Նուր Սուլթանում եւ Ալմաթիում: Այսպիսի որոշում է ընդունել նախագահին առընթեր ԱԴ ռեժիմի ապահովման Պետական հանձնաժողովը:

Հաղորդվում է, որ Նուր Սուլթանում եւ Ալմաթիում COVID-19-ի տարածման հետ կապված ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, ինչպես նաեւ Ղազախստանի մյուս քաղաքներ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, Պետական հանձնաժողովը որոշել է մայրաքաղաքում եւ Ալմաթիում լրացուցիչ միջոցներ մտցնել, հայտնում է Tengrinews-ը: 

Մարտի 19-ին ժամը 00:00-ից մտցվող միջոցները նախատեսում են.

- կարանտինի սահմանում եւ մեծածավալ սանիտարա-համաճարակաբանական միջոցառումների իրականացում,

- կարանտինային գոտու պարագծի հաստատում եւ քաղաքի մուտքի/ելքի կետերի որոշում,

- մարդկանց տեղաշարժի, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների մուտքի/ելքի սահմանափակում,

- երեք կարգի՝ վարակվածների, վարակված լինելու մեջ կասկածվողների եւ կարանտինի մեջ գտնվողների համար հատուկ բուժհաստատությունների անխափան աշխատանքի ապահովում,

- քաղաքների տարածքի հատվածների եւ դրանց սահմանների որոշում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման, բնակչությանը պարենամթերքի մատակարման եւ կենսապահովման համակարգերի գործառնության օպտիմալ կազմակերպման համար,

- հասարակական տրանսպորտի երթեւեկության սահմանափակում ցերեկային եւ կասեցում գիշերային ժամերին,

- ոչ պարենային առեւտրի շուկաների, խոշոր առեւտրի կենտրոնների եւ առեւտրի տների աշխատանքների կասեցում՝ բացառությամբ դրանցում տեղակայված սննդի եւ դեղամիջոցների վաճառքի օբեյկտների,

- հանրային սննդի օբյեկտների գործունեության նոր ռեժիմի սահմանում՝ «հաճախորդներին առաքում» սկզբունքով, սանիտարական եւ հակահամաճարակաբանական միջոցառումների ուժեղացմամբ,

- ԲՍԿ-ների գործունեության ռեժիմի վերակազմակերպում,

- կարանտինային գոտիների եւ սննդի, դեղորայքի, կենսապահովման իրերի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների ոլորտներից յուրաքանչյուրի բնակչության ամենօրյա կարիքների սահմանում,

- կարանտինային գոտու յուրաքանչյուր սեկտորի համար առեւտրի եւ սննդի ու առաջին անհրաժեշտության ապրանքների կենտրոնների սահմանում` հաշվի առնելով հասարակական տրանսպորտի երթեւեկությունը նվազագույնի հասցնելը,

- կազմակերպչական բնույթի այլ միջոցառումներ: