Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 10 մլն եվրո է նվիրաբերել Իտալիայում կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սիլվիո Բեռլուսկոնին որոշել է Լոմբարդիային 10 մլն եվրո նվիրաբերել»,- հայտնում է Sky TG24 հեռուստաալիքը: Նշվում է, որ միջոցները կծախսվեն ինտենսիվ թերապիայի բաժանմունքների գործունեության համար:
Ավելի վաղ նվիրաբերումների մասին հայտնել են բազմաթիվ ընկերություններ, այդ թվում՝ Armani, Bulgari, Dolce & Gabbana, ինչպես նաեւ մի քանի իտալական բանկեր: Միջոցներ են հավաքվում նաեւ համացանցում:




























