Սերբիայի «Վիմինացիում» հնագիտական այգում գտել են հին փայտե նավեր, որոնք պատկանում են անհայտ դարաշրջանի, հայտնում է Planet- today-ը։

Նավերը պատահաբար են հայտնաբերվել՝ հորատիչը, որն աշխատելիս է եղել հնագիտական այգու հարեւանությամբ գտնվող ածխի հանքում, դեմ է առել կավի շերտի, որի տակ թաքնված է եղել հին նավ։ Նշված վայր են հրավիրվել հնագետներ, որոնք 15 մետրանոց նավի կողքին քիչ ավելի փոքր նավեր են հայտնաբերել։

«Մենք միանգամից գործի անցանք եւ հանեցինք մի քանի նավեր, որոնք պատրաստված են տախտակներից, իսկ որոշները մեծ ծառերի բներից։ Գլխավոր գտածոն այն նավն է, որի երկարությունը 15 մ է, լայնությունը՝ 2,65 մ։ Ընդհանուր առմամբ, այդպիսի վայրում հին նավատորմ գտնելը բավական անսպասելի էր, քանի որ Դանուբ գետը երկու կիլոմետր հեռու է գտնվում»,- ասում է պրոֆեսոր Միոմիր Կորաչը՝ նշելով, որ դատելով խխունջներից եւ ավազից՝ գտածոյի վայրում ինչ-որ ժամանակ գետ է հոսել։

Նավերը գտնվում էին մոտ 7 մետր խորությամբ, ինչը զգալիորեն ավելի շատ է, քան այն խորությունը, որտեղ սովորաբար գտնվում էին հռոմեացիների նավերը։ Որոշ գտածոներ նման են հռոմեական նավերին, մյուսները սկզբունքորեն այլ ոճով են պատրաստված։ Այժմ գիտնականները սպասում են ռադիոածխածնային անալիզի արդյունքներին, սակայն ենթադրվում է, որ անհայտ հին նավատորմը կարող էր գետնի տակ մոտ 70 000 տարի մնալ։