Եվրոպական հանձնաժողովը Բրյուսելում երեքշաբթի օրը տեղի ունեցած ամենօրյա ճեպազրույցը բանաստեղծությամբ է ավարտել, որպեսզի բարձրացնի կորոնավիրուսի տարածման հետ կապված մռայլ տրամադրությունը, հայտնում է AP-ը։

Լրագրողների համար ճեպազրույցը, որպես կանոն, քաղաքականության մասին կարծիքների չոր փոխանակում է, սակայն ԵՀ ներկայացուցիչ Էրիկ Մամերն ասել է, թե բանաստեղծություն արտասանելու ցանկություն է զգում։

«Չգիտեմ նկատել եք արդյոք դուք, ինչպես եւ ես, որ այսօր առավոտյան այգում արեւն է շողում»,- ասել է նա։ «Ես կուզեի արտասանել փոքրիկ բանաստեղծություն ձեր բոլորի համար, որպեսզի հիշեցնեմ մեզ, որ բնությունը շարունակվում է, եւ որ շուտով գարուն է»,- հավելել է Մամերը։

Այնուհետեւ նա արտասանել է ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի «Printemps»-ը («Գարուն»)։

Կարճ բանաստեղծության մեջ փառաբանվում է «անուշ ժպիտը», որը գարունը բերում է մարտին եւ ապրիլին։