Ամերիկայում ստեղծել են փոքրիկ տնակ, որի հեղինակները այն անվանում են աշխարհում ամենափոքր տունն անիվների վրա, հայտնում է Motor-ը։
Թրեյլերը ծալովի է, ծալված վիճակում դրա երկարությունն ընդամենը 99 սմ է։ Սակայն տելեսկոպիկ հատվածների հաշվին կցորդը կարելի է մեծացնել երեք անգամ։ Ստեղծողները պնդում են, որ ներսում կարող է մինչեւ երեք մեծահասակ ուղեւոր տեղավորվել։
Համեստ չափերի շնորհիվ անիվների վրա տունը կարելի է պահել նույնիսկ բնակարանում կամ ավտոտնակում։ Հագեցածությունը, բնականաբար, ամենահարուստը չէ՝ ներսում, մահճակալից բացի, կա նաեւ օդափոխման հոր, USB, եւ 12 վոլտանոց վարդակ։
Թրեյլերը կարելիէ գնել 5 699 դոլարով։ Կա նաեւ առանց անիվների բոլորովին բազային տարբերակ, որը պարզապես ամրանում է ավտոմեքենայի հետնամասին։ Դրա արժեքը 700 դոլարի էլ չի հասնում։ Ստեղծողները խոստացել են առաջիկայում այնտեղ օդորակիչ ավելացնել։





























