ԵՄ սահմաններին կորոնավիրուսի պատճառով սահմանափակումներ մտցնելը կազդի Հունաստանում փախստականների «ահավոր եւ վտանգավոր» ճամբարներից հարյուրավոր երեխաների փոխադրման ծրագրերի վրա, երեքշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ Մանկական հիմնադրամի բարձրաստիճան աշխատակիցը, հայտնում է Reuters-ը։
«Սահմանային տեղափոխման ժամանակավոր դադարեցումը ԵՄ-ի ներսում անխուսափելիորեն կազդի այն բանի վրա, թե երբ եւ ինչպես խոցելի երեխաները Հունաստանից կտեղափոխվեն Գերմանիա, Ֆինլանդիա եւ այլ պետություններ»,- գրել է Եվրոպայում փախստականների եւ միգրանտների գործերով համակարգող Աֆշան Խանը։
Նա երկրներին կոչ է արել ուսումնասիրել «այդ երեխաների տեղափոխումն արագացնելու բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի իրենք դա սկսեն, հենց որ սահմանները բացվեն»։





























