Ստամբուլում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում այսօր, ապրիլի 23-ին ելույթ ունեցավ Հայաստանի վերջին մասնակիցը եւ դարձյալ անհաջող: 100 կգ քաշային կարգում Հակոբ Առաքելյանը պարտվեց հենց առաջին գոտեմարտում: Մրցակիցն իսրայելցի Արիել Զեեվին էր: Հայաստանի հավաքականի բոլոր անդամներն այս Եվրոպայի առաջնությունում պայքարից դուրս մնացին արդեն նախնական փուլում:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նորանշանակ նախագահ ռումինացի Կոնստանտին Բոգդանի եւ ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ ռումինացի Ադրիան Կրիոտուրուի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությունն առաջին կարեւոր մրցաշարն էր, որը նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի վարկանիշային էր:




























