ԱՄՆ Նեւադա նահանգի (որտեղ գտնվում է իր խաղային հաստատություններով հայտնի Լաս Վեգաս քաղաքը) նահանգապետ Սթիվ Սիսոլակը երեքշաբթի կարգադրել է փակել իր տարածքում գտնվող բոլոր խաղատները, բարերը, ռեստորանները, մարզադահլիճները եւ զվարճանքի այլ հաստատությունները: Այս որոշմամբ քաղաքական գործիչը հույս ունի դադարեցնել կորոնավիրուսի տարածումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այսօրվա դրությամբ ակնհայտ է, որ անհրաժեշտ է  լրացուցիչ միջոցներ ձեռնարկվել` այս երկրում մահացու վիրուսի տարածումը դանդաղեցնելու համար»,- մեջբերում է նահանգապետտի խոսքերը  Associated Press-ը: Նա նշել է, որ զվարճանքի հաստատությունների գործունեությունը կդադարեցվի 30 օրով:

«Ես հայտարարեցի, որ բոլոր խաղային ավտոմատները մինչեւ կեսգիշեր կդադարեն աշխատել»,- իր կողմից անցկացվող համաժողովից հետո թվիթերյան իր էջին գրել է նահանգապետը:

Ըստ AP- ի` ներկայումս Նեւադայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 50 դեպք: