Սուսերամարտի աշխարհի առաջնությունում, որն այս օրերին անցկացվում է Անթալիայում, հայ մարզիկներն անահաջող են հանդես եկել։ Միքայել Ղազարյանը, Արկադի Մուրադյանը եւ Էդգար Ավետիսյանը իրենց ելույթներն սկսել են որակավորման փուլից։ Թիմային փուլի խոչընդոտը հաղթահարել են միայն Մուրադյանը եւ Ղազարյանը, բայց դուրս գալով փլեյ-օֆֆ, միանգամից պարտվել են հակառակորդներին, եւ ավարտել իրենց ելույթները։ Ավելի անհաջող է հանդես եկել Ավետիսյանը՝ չհաղթահարելով անգամ որակավորման փուլը։

Նշենք, որ Մուրադյանը Նիկոլայ Ցալդինին (Լիտվա) զիջել է 13։15 հաշվով, իսկ Ղազարյանը չի կարողացել դիմակայել Ջարիդ Նյուին (Հարավաֆրիկյան հանրապետություն )՝ 6։15։