Մեծ Բրիտանիայի բնակիչը EuroMillions վիճակախաղում շահել է 57 մլն ֆունտ սթերլինգի (69,2 մլն դոլար) ջեքփոթը: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության Ազգային վիճակախաղի նորկայացուցիչ Էնդի Քարթերին:
Քարթերը տոմսերի տերերին խորհուրդ է տվել անմիջապես կատարել «մեծ շահումի» ստուգում: «Մասնակիցները վերջին 25 տարում բարի գործերի մեջ ահռելի ավանդ են ունեցել.,- նշել է նա: - Ամեն շաբաթ միջինը մոտ գրեթե 30 մլն ֆուրտ սթերլինգ են ստանում հիմնադրամները, որոնք օգնում են ամենատարբեր նախագծերի իրականացմանը, այդ թվում՝ վայրի կենդանիների բնակության վայրերի պահպանման»:
Անցյալ տարվա հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի բնակիչը EuroMillions-ում շահել էր 170,2 մլն ֆունտ (221 մլն դոլարից ավելի)՝ դառնալով Միացյալ Թագավորության պատմության մեջ ռեկորդային չափի մրցանակի տերը:
EuroMillions վիճակախաղը Եվրոպայում անցկացվում է 2004 թվականից: Սկզբում՝ Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում: Ավելի ուշ նրանց միացան Ավստրիան, Բելգիան, Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Շվեյցարիան եւ Լիխտենշտեյնը: Ըստ վիճակախաղի կանոնների՝ շահողն իրավունք ունի անհայտ մնալ, ինչը նախընտրում են անել եվրոպացիների գերակշիռ մեծամասնությունը՝ մեկ ժամում դառնալով խոշոր կարողության տեր:





























