Աշխարհում կորոնավրուսի համաճարակի բռնկման հետ կապված կարանտինի պատճառով իտալական Վենետիկի ջրանցքների ջուրը շատ ավելի մաքուր է դարձել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով The Art Newspaper-ը:

«Բնությունը վերականգնվում է»,- թվիթերյան @VeneziaPulita էջին գրել են օգտատերերը:

Այժմ քաղաքի բնակիչներին արգելվում է առանց պատճառաբանության լքել իրենց տները: Հետիոտների ու զբոսաշրջիկների բացակայության պատճառով քաղաքի փողոցներն ու հրապարակներն ավելի մաքուր տեսք ունեն:

Քաղաքում մնացած վենետիկցիներին հաջողվել է լուսանկարել ջրում լողացող ձկներին ու թռչուններին: Այս հրապարակումները հազարավոր լայքեր եւ դրական մեկնաբանություններ են հավաքել համացանցում: