Երեքշաբթի Թունիսի նախագահ Կաիս Սաիդը հայտարարել է երկրում պարետային ժամ մտցնելու մասին` որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի մաս: Պետության ղեկավարի հայտարարությունը հեռարձակվել է կենտրոնական հեռուստատեսությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Իր ուղերձում Սաիդը քաղաքացիներին կոչ է արել հետեւել հիվանդության տարածման դեմ պայքարի նպատակով իշխանությունների կողմից հայտարարված սահմանափակող միջոցներին. «Թունիսցիները պետք է սահմանափակեն իրենց տեղաշարժը: Տնից դուրս գալն արդարացված է միայն այն դեպքում, եթե դա ծայրահեղ անհրաժեշտություն է: Լինելով տանը` դուք թույլ չեք տալիս հիվանդությանը տարածվել: Սա մի քանի օրվա խնդիր է»:
18:00-ից մինչեւ 6:00 քաղաքացիներին փողոցում մնալ արգելող պարետային ժամը ուժի մեջ կմտնի մարտի 18-ից:
Ըստ վերջին տվյալների` Թունիսում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 25 դեպք:





























