Տեղաշարժի սահմանափակման հարցով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սահմանած միջոցներին հավանություն է տվել ֆրանսիացիների 93 տոկոսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Elabe կենտրոնի անցկացրած սոցիալական հարցմանը:

Հարցվածների մեծ մասը ճիշտ է համարել նաեւ այն, որ փակվել են Շենգենյան գոտու սահմանները: Հարցվածների 95 տոկոսը կողմ է քաղաքային ընտրությունների երկրորդ փուլը հետաձգելու Մակրոնի առաջարկին:

Սոցիոլոգների տվյալներով՝ ֆրանսիացիների 81 տոկոսը «ծայրաստիճան մտահոգված է կորոնավիրուսի տարածմամբ»: Ընդ որում, այն մտահոգություն է առաջացնում տարեցների մոտ:

Հետազոտությանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1000 քաղաքացի:

Երեքշաբթի Ֆրանսիայում կարանտինային ռեժիմ է սահմանվել: Մարտի 18-ից կարանտինի կանոնները խախտելու համար մինչեւ 135 եվրո տուգանք է սահմանվում:

Վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում վարակվածների թիվը հասնում է 7730-ի, մահաել է 175 մարդ: Վերջին օրերին վարակվածների թիվն ավելացել է 1097-ով, մահվան դեպքերի թիվը՝ 27-ով: