Կիեւի մարզում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել, հաղորդում է «112 Ուկրաինա»-ն:
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մարզում որակվել է որպես «տարածաշրջանային մակարդակի բնական բնույթի բժշկական-կենսաբանական արտակարգ դրություն»:
Ուկրաինայում այս պահի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14, մահվան 2 դեպք: Վարակման դեպքերից մեկը գրանցվել է Կիեւի մարզում: 44-ամյա տղամարդը վերջերս է վերադարձել արտասահմանից:





























