Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ կարգելի արտասահմանցիների մուտքը երկիր, եւ իր քաղաքացիների ելքը արտասահման, հայտնում է Reuters-ը։
ԱՄԷ-ի իշխանությունները հայտարարել են, որ չորեքշաբթի օրվանից արգելում են արտասահման իրենց քաղաքացիների մեկնումը եւ հինգշաբթի օրվանից դադարեցնում են վիզաների տրամադրումը մինչեւ հետագա ծանուցումներ։
Կատարն ու Օմանը արգելել են արտասահմանցիների մուտքը երկիր։
Օմանը նաեւ դադարեցրել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, բացառությամբ հեռավոր շրջանները սպասարկող ավտոբուսների, այն դեպքում, երբ Կատարը ասել է, որ պետական աշխատողների 80 տոկոսը տնից կաշխատի։
Այս գործողությունները վերջինն են բացառիկ միջոցների շարքում, որոնք ձեռնարկվում են Պարսից ծոցի պետությունների կողմից՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, ներառյալ՝ Սաուդյան Արաբիայի Ումրու ուխտագնացության հետաձգումը եւ ողջ տարածաշրջանում մզկիթների, առեւտրի կենտրոնների ու ռեստորանների փակումը։
Սաուդյան Արաբիան 15 օրով դադարեցրել է մասնավոր հատվածի մեծ մասի աշխատանքը։





























