Իտալիայում բացատրել են երկրում COVID-19 կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշը:
«Դա կարող է կապված լինել Իտալիայի բնակչության միջին տարիքի հետ»,- ՌԻԱ Նովոստիին ասել է Իտալիայի առողջապահության փոխնախարար Պիերպաոլո Սիլերին:
Իտալիայում կորոնավիրուսի զոհերի 42%-ի տարիքը գերազանցել է 80-ը:
«80 տարեկանից բարձր տարեցները կազմում են բնակչության 7%-ը, այսինքն՝ բարձր շեմը կապված է նրա հետ, որ Իտալիայում երկար են ապրում»,- հավելել է նա:
Փոխնախարարը նշել է, որ Իտալիայի առողջապահական համակարգը նպատակ ունի հոգ տանել տարեցների մասին եւ ապահովել նրանց երկարակեցությունը:
«Սակայն, բնականաբար, տարիքի հետ առողջությունն ավելի խոցելի է դառնում, եւ կորոնավիրուսի բարդացումները մահացու են դառնում»,- ասել է փոխնախարարը:
Իտալիայում Եվրոպայում կորոնավիրուսի տարածման առումով առաջին տեղում է: Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս պահի դրությամբ երկրում գրանցվել է վարակման 35 հազար եւ մահվան գրեթե 3 հազար դեպք:





























