Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կորոնավիրուսի համաճարակի պատճառով տասնյակ մետրոյի կայարաններ կփակվեն, իսկ ավտոբուսային երթուղիներ կկրճատվեն, հայտնել է Transport for London (TfL) լոնդոնյան տրանսպորի օպերատորը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս որոշումը կայացվել է ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու, ինչպես նաեւ ուղեւորահոսքերի անկման պատճառով, նշել է օպերատորը:
Հինգշաբթի կկրճատվեն քաղաքային ավտոբուսների երթուղիները, ինչպես նաեւ կփակվի մոտ 40 մետրոյի կայարան: Ուրբաթ օրը նախատեսվում է փակել Waterloo & City line մետրոյի ճյուղը, որը Վաթերլու երկաթուղային կայարանը կապում է բիզնես կենտրոնի` լոնդոնյան Սիթիի հետ: Սահմանափակումներ կսահմանվեն նաեւ ստորգետնյա մետրոյի համար:
Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին խորհուրդ էր տվել անցնել աշխատանքի տնային ռեժիմի, դադարեցնել բոլոր շփումները եւ ուղեւորությունները, հրաժարվել այցելություններից հանրային միջոցառումների, պանդոկներ, ակումբներ եւ թատրոններ: Ուրբաթ ուսումնական օրվա ավարտից հետո երկրի բոլոր դպրոցները կփակվեն:





























