75 տարեկան հասակում մահացել է հայտնի ռուս լրագրող Իգոր Գոլեմբիովսկին։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ի գործակալությունը։
90-ականներին նա եղել է «Известия» թերթի խմբագիրը։ Հայտնի լրագրողը «Известия»-ի խմբագրություն էր եկել 1966 թվականին, երբ պարբերականը դեռ խմբագրում էր Ալեքսեյ Աջուբեյը։ 80-ականների սկզբին եղել է թերթի սեփական թղթակիցը Մեքսիկայում, այնուհետեւ Նիկարագուայում, իսկ 90-ականներին էլ դարձել «Известия»-ի գլխավոր խմբագիր։ Պարբերականի բաժնետերերի վեճի պատճառով 1997թվականին Գոլեմբիովսկին մի քանի լրագրողների հետ դուրս է եկել պարբերականից եւ սկսեց հրատարակել «Новые известия» թերթը։ Վեց տարի հետո գործընկերների հետ միասին լքել է նաեւ այս խմբագրությունը՝ հիմք դնելով «Русский курьер» օրաթերթին։
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր ցավակցությունն է հայտնել լրագրողի հարազատներին եւ բարեկամներին։




























