Մոնակոյի իշխան Ալբեր II-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել, հաղորդում է Euronews-ը՝ հղում անելով պալատի հայտարարությանը:

Նշվում է, որ նա շարունակում է աշխատել իր նստավայրում, եւ նրա առողջական վիճակը անհանգստություն չի առաջացնում:

Նորին Մեծությունը Մոնակոյի ժողովրդին կոչ է արել հետեւել սահմանափակող միջոցներին եւ քիչ շփվել այլ մարդկանց հետ:

Իշխանական պալատը կշարունակի պարբերաբար տեղեկացնել իշխանի առողջական վիճակի մասին:

Մոտ 3 օր առաջ կորոնավիրուս է հայտնաբերվել նաեւ Մոնակոյի վարչապետ Սերժ Տեպլեի մոտ: