Ապրիլի 23-ին կայացած Հայաստանի առաջնության վեցերորդ տուրի Արարատ – Փյունիկ (1:4) հանդիպման ընդմիջմանը Totalfootball.am-ի թղթակից Աշոտ Առուշանյանը ծեծի է ենթարկվել Արկադի Անդրեասյանի եւ նրան ուղեկցող մարդկանց կողմից: Աշոտը պատմում է, որ Անդրեասյանը ասելով «էտ ու՞մ ես նկարում» ու հայհոյանքներ թափելով հարված է հասցրել իր դեմքին, ապա նրան ուղեցկող մի քանի հոգի սկսել են ծեծի ենթարկել Հրազդան մարզադաշտի թունելում, ապա պահանջել են ջնջել Անդրեասյանի լուսանկարները: Այժմ տեղի ունեցածով կզբաղվեն ոստիկանությունը, հաղորդում է Totalfootball.am-ը: