Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի Ռեալը մրցակցի խաղադաշտում 6:3 հաշվով հաղթեց Վալենսիային: Երեք գոլի հեղինակ դարձավ Գոնսալո Իգուաինը, երկու անգամ աչքի ընկավ Կական, մեկ անգամ` Բենզեման:

Բարսելոնան ընդունեց Օսասունային եւ հաղթեց Վիլյայի ու Մեսիի գոլերի շնորհիվ: Բարսելոնան ունի 88, Ռեալը` 80 միավոր:

Վալենսիա - Ռեալ` 3:6 (0:3)

Սոլդադո, 60, Ժոնաս, 80, Ալբա, 85 - Բենզեմա, 23, Իգուաին, 31, 42, 53, Կակա, 39, 62


Բարսելոնա - Օսասունա` 2:0 (1:0)

Վիլյա, 24, Մեսի, 87