Հոնկոնգի ամենահայտնի ֆուտբոլիստ Չեունգ Սայ Հոն, որը 2003 թվականին գոլի հեղինակ էր դարձել հանդիպման 2,8-րդ վայրկյանին, ինքնասպան է եղել: 35-ամյա կիսապաշտպանը մարզական կարիերան ավարտել էր 2008 թվականին: Իսկ նախօրերին կնոջ հետ վիճաբանելուց հետո Սայ Հոն նետվել է տան պատուհանից եւ վախճանվել է, հաղորդում է  AFP-ն: