Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանը, 82-րդ րոպեին, Ռոբինիոյի խփած միակ գոլի շնորհիվ կարողացավ արտագնա հաղթանակ տոնել Բրեշիայի նկատմամբ: Այս հաղթանակից հետո, Միլանը, մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ, արդեն ութ միավորի առավելություն ունի երկրորդ հորիզոնականում գտնվող Ինտերի նկատմամբ:
Կարելի է ասել, որ Միլանն արդեն իր համար ապահովել է չեմպիոնական տիտղոսը, քանի որ դժվար է հավատալ, թե միլանյան ակումբը ձեռքից բաց կթողնի այդքան մեծ առավելությունը, գրում է Gol-bet.com-ը:





























