Բարսելոնայի ռմբարկու Լիոնել Մեսին գերազանցեց իսպանական թիմերում հանդես եկած ֆուտբոլիստների արդյունավետության ռեկորդը` Օսասունայի հետ խաղում խփելով մրցաշրջանի իր 50-րդ գնդակը: Նախկին ռեկորդը` 49 գոլ պատկանում էր Ռեալի նախկին խաղացող, հունգարացի Ֆերենց Պուշկաշին (1959/60 թթ. մրցաշրջան):
Մեսին ընթացիկ մրցաշրջանում 31 գնդակ խփել է Իսպանիայի առաջնությունում, 7 գնդակ` Իսպանիայի գավաթի խաղարկությունում, 9 գնդակ` Չեմպիոնների լիգայում եւ 3 գնդակ` Իսպանիայի Սուպերգավաթում:




























