Ռուս-վրացական պատերազմը փոխեց աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում եւ հիմնական խաղացողների հավակնությունները` լրացուցիչ ուշադրություն սեւեռելով հայ-թուրքական հարաբերությունների վրա: Այդ մասին Երեւանում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված միջազգային խորհրդաժողովին հայտարարել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, Եվրոպական կրթական ակադեմիայի ռեկտոր Ա.Ավետիսյանը:

Նրա խոսքով, ռուս-վրացական պատերազմից հետո Անկարան սկսել է խաղալ Վաշինգտոնի եւ Բրյուսելի դեմ` հօգուտ Մոսկվայի:

«Բայց միաժամանակ Անկարան սկսել է մրցակցել Մոսկվայի հետ իր դերի մեծացման համար: Հենց այդ նպատակով էլ Թուրքիան հետաքրքրվեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ»,- պարզաբանել է գիտնականը` ընդգծելով, որ հայ-թուրքական գործընթացը հակասում է Թեհրանի շահերին, որը, մեղմ ասած, չի ողջունում Անկարայի դերի մեծացումը «Իսկ հայկական գործոնը Թեհրանի կողմից դիտարկվել է որպես տարածաշրջանում թուրքական էքսպանսիան զսպող տարր»,- ամփոփել է նա: