Այսօր, ապրիլի 25-ին Մոսկվայում մեկնարկում է գեղասահքի աշխարհի առաջնությունը: Առաջինն ասպարեզ դուրս կգան տղամարդկանց մենասահքի նախնական մրցումների մասնակիցները, այդ թվում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սարգիս Հայրապետյանը:
Առաջնության մասնակիցներին իր կայքում ողջունել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Նա շնորհակալություն է հայտնել մարզաձեւի միջազգային ֆեդերացիային եւ կազմկոմիտեին առաջնությունը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար, նաեւ խիզախություն եւ տոկունություն է մաղթել Ճապոնիային, որը պետք է ընդուներ այս առաջնությունը:




























