Ապրիլի 27-ին Մադրիդում կայանալիք ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Ռեալ - Բարսելոնա առաջին հանդիպումը կսպասարկի գերմանացի մրցավար Վոլֆգանգ Շտարկը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը: Ավելի վաղը, տեղեկություն էր հայտնվել, թե հանդիպման մրցավարը պորտուգալացի Պեդրո Պրոենսան է: