Լեգենդար ծանրամարտիկ, Հայաստանի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանի առողջական վիճակը կայուն է եւ կյանքին վտանգ չի սպառնում:
Այսօր՝ ապրիլի 25-ին, այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: «Նա գիտակցության է եկել եւ զրուցել է ընտանիքի անդամների հետ»,- ասաց նա:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Յուրի Վարդանյանը 2010թ. հոկտեմբերի 8-ի երեկոյան վթարի էր ենթարկվել Երեւան-Գյումրի ավտոմայրուղու վրա: Նրա մեքենան բախվել էր տրակտորին, իսկ նա ստացել էր ոսկորի կոտրվածք: Իսկ օրեր նրա մոտ կրկնակի կոտրվածք էր եղել Մոսկվայում, եւ ծանրամարտիկին տեղափոխել էին Երեւան: Յուրի Վարդանյանն այժմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է:





























