Ապրիլի 27-ին Մադրիդում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Ռեալը կընդունի Բարսելոնային: ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ` Գվարդիոլան հայտարարել է, որ այժմ Ռեալը շատ ավելի ուժեղ է Բարսելոնայից:

«Քչերն են այժմ խաղադրույք կատարում մեր օգտին: Այժմ ակնհայտ է, որ Ռեալը Բարսելոնայից շատ ավելի ուժեղ է: Եթե մենք փորձենք Մադրիդում հասնել ընդունելի արդյունքի, նրանք կոչնչացնեն մեզ: Մեզ անհրաժեշտ է գնդակներ խփել: Մենք զրկվել ենք երկու ձախ պաշտպաններից, եւս մեկը կարող է բաց թողնել հանդիպումը: Մենք լավագույն մարզավիճակում չենք, բայց անհմաբերությամբ սպասում ենք խաղին»,- ասել է Գվարդիոլան: