Ռումինիայում անցկացվող ՈւԵՖԱ-ի գավաթի առաջին փուլում «Էրեբունին» անհաջող է ելույթ ունեցել։ Հայկական թիմը 5։0 հաշվով պարտվել է վրացական «Իբերիին»։ Հիշեցնենք, որ մինչ այդ «Էրեբունին» Ավստրիայում հաղթանակով էր դուրս եկել որակավորման խմբային փուլից։ Մեկ այլ խաղում հոլանդական «Մարլենը» 3։0 հաշվով հաղթել է ռումինական «Դեւային»։

Այսօր երկրորդ թուլի շրջանակներում մեր թիմը կհանդիպի «Դեւայի» հետ։ Հաջորդ փուլում կհայտնվեն խմբում առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցնող թիմերը։