Հուլիսի 8-ի դրությամբ ՀՀ դատարանների կողմից ՀՀ Ազգային Ժողովի «Համաներում հայտարարելու մասին» որոշումը կիրառվել է ընդհանուր առմամբ 308 քրեական գործերով 384 անձի նկատմամբ, մասնավորապես.
Վճռաբեկ դատարան՝ 1 անձի նկատմամբ, Վերաքննիչ քրեական դատարան՝36 անձի նկատմամբ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ 34 անձի նկատմամբ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ 25 անձի նկատմամբ, Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ 8 անձի նկատմամբ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարան՝ 13 անձի նկատմամբ, Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան՝ 22 անիձ նկատմամբ, Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ 16 անձի նկատմամբ, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ 6 անձի նկատմամբ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ 21 անձի նկատմամբ, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 անձի նկատմամբ, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ 4 անձի նկատմամբ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ 7 անձի նկատմամբ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ 25 անձի նկատմամբ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ 21 անձի նկատմամբ, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ 33 անձի նկատմամբ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ 60 անձի նկատմամբ, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ 51 անձի նկատմամբ:



























