Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան 1986թ. ապրլի 26-ին տեղի ունեցած Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետեւանքով տուժած շրջաններում երիտասարդական սպորտի զարգացման նպատակով նվիրաբերել է 250 հազար դոլար: Շարապովան նաեւ հայտարարել է, որ ցավում է Ճապոնիայի միջուկային վթարից տուժած բնակիչների համար: