Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մանչեսթեր Յունայթեդը Գերմանիայում մրցեց Շալկե-04-ի եւ առավելության հասավ 2:0 հաշվով: 67-րդ րոպեին Ռունիի փոխանցումից հետո հաշիվը բացեց Գիգզը, իսկ 69-րդ րոպեին Ռունին կրկնապատկեց հաշիվը: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 4-ին Անգլիայում:

Չեմպիոնների լիգա. կիսաեզրափակիչ. առաջին հանդիպում

Շալկե-04 - Մանչեսթեր Յունայթեդ` 0:2 (0:0)

Գիգզ, 67, Ռունի, 69