Խուզարկվել է ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության գրասենյակը: Այդ մասին հայտնել են ադրբեջանցի իրավապաշտպանները:

Նրանց խոսքով` մի քանի ժամ շարունակ ոստիկանությունը փաստաթղթեր է փնտրել: Դատախազության աշխատակիցը հայտարարել է, որ խուզարկությունը կապված է չարտոնված հանրահավաքի ընթացքում թույլ տրված վանդալիզմի դրսեւորման հետ:

Հաղորդվում է, որ ապրիլին ոստիկանությունը ցրել էր ընդդիմության երկու հանրահավաքները, տասնյակ մարդիկ ձերբակալվել էին:

Վերջին տարիներին միջազգային հանրությունն ավելի հաճախ է քննադատում ադրբեջանական իշխանություններին` երկրում ժողովրդավարական ազատությունները ճնշելու համար: