Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համահայկական ուղեւորության շրջանակներում հոկտեմբերի 2-ին այցելել է Փարիզ: Նա ծաղիկներ է դրել Կոմիտասի հուշարձանին՝ ի հիշատակ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի: Այնտեղ էլ տեղի էր ունենում հայկական սփյուռքի ներկայացուցիչների՝ հայ-թուրքական արձանագրությունների հակառակորդների հանրահավաքը: «Մեզ անհանգստացնում է համաձայնագրի այն կետերը, որոնք կարող են կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությա փաստը»,- հայտարարել է հանրահավաքի մասնակիցներից Լոուրենտ Վարդանյանը՝ «Վան» հայ-ֆրանսիական ընկերակցության անդամը, որը հիմնականում լուսավորչական աշխատանքներ է տանում հայերի զանգվածային ոչնչացման փաստերի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ Սերժ Սարգսյանը հանդիպել է Շառլ Ազնավուրի՝ հռչակավոր ֆրանսահայ շանսոնիեի եւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի հետ:

Այսօր՝ ժամը 20-ին տեղի կունենա Սարգսյանի հանդիպումը միացյալ Եվրոպայի հայ գաղթավայրերի ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ Փարիզից հետո Հայաստանի նախագահը կայցելի Նյու Յորք, Լոս-Անջելես, Բեյրութ եւ կավարտի իր շրջագայությունը հոկտեմբերի 7-ին Դոնի Ռոստովում: Բոլոր այդ քաղաքներում Հայաստանի նախագահը կանցկացնի մեկ օրից էլ պակաս՝ բացառությամբ Լոս-Անջելեսի, որտեղ նա կհանդիպի լրագրողներին: