Էսենում Sotheby’s աճուրդի տանը կցուցադրվի Aston Martin-ի ամենահզոր Vantage V600-ը, գրում է Մոտոր-ը:

608 ձիաուժով կոմպրեսորային շարժիչներով համալրված այդպիսի մոդելների 81 նմուշ է արտադրվել: Կուպեն անցել է 18 հազար կմ ճամապարհ, պահպանել թափքի օրիգինալ գույնն ու սրահի տեսքը:

Vantage V600-ի կոմպրեսորային շարժիչը՝ 608 ձիաուժով, մինչեւ 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4,18 վայրկյանում: Համարվում է, որ գործարանային թյունինգային ծրագրում ընդգրկվել է 81 ավտոմեքենա, այդ պատճառով V600-ի յուրաքանչյուր նմուշը շատ թանկ է գնահատվում:

Սպորտքարի հենց այս նմուշը, բացի հիմնական համալրումներից, ստացել է շասսիի նորարարական տարրեր, ինչպես նաեւ Nardi ղեկ: Իսկ ավելի ուշ՝ Tremec «մեխանիկա», նոր սպիդոմետր եւ Vanquish-ից նտատեղեր:

2018-ին Aston Martin-ը ներկայացրել է նոր Vantage-ի հատուկ մոդելը՝ նույնպես V600 անունով: Կուպեն ունի V12 մոդերնիզացված վեցլիտրանոց շարժիչ, որն ունի 600 ձիաուժ, եւ յոթաստիճան ունեցող մեխանիկական փոխանցման տուփ: Մինչեւ 100 կմ/ժ արագություն մեքենան զարգացնում է 3.7 վայրկյանում: Առավելագույն արագությունը՝ ժամում 330 կմ է: