Ռուսաստանում ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության անցկացման դիտորդական խորհուրդը հայտարարել է այն չորս քաղաքները, որոնք 2017-ին կընդունեն Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հանդիպումները: Ավանդույթի համաձայն, այս մրցաշարը նախորդում է աշխարհի առաջնությանը եւ անցկացվում է նույն երկրում: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոյին, հայտնում է, որ այդ քաղաքներն են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Կազանը եւ Սոչին:

Հասանելի է
русский



























