Քիչ առաջ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի  քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքի քննիչի որոշմամբ, Ախուրյանի ՃՈ տուգանային հրապարակից Նազիկ Ավդալյանի ավտոմեքենան ի պահ հանձնավեց նրա հարազատներին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ավդալյանի Toyota Camry մակնիշի  69 DD 999 համարանիշի ավտոմեքենան տարել են արհեստավորի մոտ:

Քննիչի կողմից նշանակվել են փորձաքննություններ, որոնց պատասխանները կստացվեն 15-օրյա ժամկետում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի