Porsche ընկերությունը պատրաստվում է ավելացնել Cayman GT4 մոդելի RS նոր վարկածը, որի հզորությունը կկազմի ավելի քան 500 ձիաուժ, գրում է Մոտոր-ը:
Ինչպես հաղորդում է Car and Driver պարբերականը, Porsche-ն կդարձնի 718 ընտանիքն առավել էքստրեմալ. Cayman GT4 կուպեի հիման վրա նախատեսվում է ստեղծել RS ինդեքսով էքստրեմալ տարբերակը: Ենթադրվում է, որ Cayman GT4 RS սպորտքարը կլինի ավելի հզոր ու թեթեւ: Կուպեն կպահպանի 4-լիտրանոց շարժիչը, սակայն դրա հզորությունը կավելանա՝ 420-ից դառնալով 507 ձիաուժ: GT4-ի շասսին, որը հիմնված է 911 GT3 արդիականացման բաղադրիչների վրա, կզարգացնեն ծավալը պակասեցնելու նպատակով:
GT4 ինդեքսով 718 ընտանիքի սպորտքարերը դեռեւս համալրված են միայն վեց աստիճանով փոխանցման մեխանիկական տուփով, սակայն ընթացիկ տարվա վերջում արդեն հնարավոր կլինի պատվիրել նաեւ PDK ֆիրմային ռոբոտացված տուփը: Դեռեւս հայտնի չէ՝ կհայտնվի արդյոք այն GT4 RS էքստրեմալ տարբերակում: Porsche Cayman GT4 RS կուպեն առաջին անգամ կներկայացվի 2021 թվականի վերջում կամ 2022-ի սկզբում, եթե կորոնավիրուսի պանդեմիան չխոչընդոտի այդ ծրագրերը եւս: Ենթադրվում է, որ RS տարբերակը շուրջ երեք անգամ թանկ կլինի, քան GT4-ը:




























