Աստանայում շարունակվում է Ղազախստանի նախագահի գավաթի խաղարկությունը` Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Իրանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի եւ Ղազախստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականների մասնակցությամբ:

Այսօր, ապրիլի 27-ին կայացած երկրորդ խաղում Հայաստանի ֆուտբոլիստները 2:0 հաշվով հաղթեցին ուկրաինացիներին: Մեր խմբում Վրաստանը 1:2 հաշվով պարտվեց թուրքերին: Հայաստանի հավաքականը խմբային վերջին խաղում ապրիլի 29-ին կմրցի թուրքերի հետ: