Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահները տարածաշրջանային այցի շրջանակներում կժամանեն Երևան: Նրանք Երևանում հանդիպումներ կունենան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ երեկոյան ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կհանդիպեն լրագրողների հետ:
Համանախագահներն այս անգամ եւս չեն այցելել ԼՂՀ, որի համար պատճառ է համարվել եղանակային վատ պայմանները:
Հիշեցնենք, որ Փարիզում հունիսի 26-ին նախ դեմ առ դեմ, ապա` համանախագահների մասնակցությամբ, մոտ 6-ժամյա հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները բանակցություններ էին վարել ԼՂ խնդրի կարգավորման շուրջ, որից հետո որոշում էր կայացվել հուլիսի կեսերին կազմակերպել երկու երկրների նախագահների նոր հանդիպում: Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կազմակերպելու նպատակով նախատեսվել էր, որ հուլիսի առաջին տասնօրյակում Հայաստան, ԼՂՀ և Ադրբեջան կայացելեն համանախագահներ Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասյեն և Յուրի Մերզլյակովը:



























