Այսօր, ապրիլի 27-ին Երեւանի ժամանակով 23:45-ին Մադրիդում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Ռեալ - Բարսելոնա առաջին հանդիպումը: Մրցաշրջանի չորրորդ սուպերկլասիկոյում բուքմեքերները չնչին առավելություն են տալիս Ռեալին` 2.4-ից 2.6 գործակից, ոչ ոքին` 3.00-ից 3.2, իսկ Բարսելոնայի հաղթանակը`2.6-2.8: Կան միջազգային բուքմեքերական գրասենյակներ, որոնք երկու թիմերի հաղթանակն էլ հավասար են գնահատել` 2.55:

Հիշեցնենք, որ այս մցաշրջանում արդեն կայացած երեք սուպերկլասիկոներում Բարսելոնան Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում տանը 5:0 հաշվով հաղթեց Ռեալին, առաջնության պատասխան խաղը Մադրիդում ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով: Իսկ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Ռեալն առավելության հասավ նվազագույն հաշվով: