Թուրքիայի վարչապետի կողմից «հրեշավոր» անվանված, հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող Կարսի «Մարդկության» հուշարձանը, ներկայումս ապամոնտաժվում է, ինչը ցույց է տալիս, թե որքան են Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցման փորձերը փակուղի մտել: Այս մասին գրում է բրիտանական The Independent-ը:
Այդ երկրները վեճի մեջ են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունների պատճառով, որը Հայաստանը եւ աշխարհի մեծ մասը համարում է ցեղասպանություն: Սակայն Թուրքիան հրաժարվում է ընդունել այդ փաստը: Անկարան պնդում է, որ կորուստներ եղել են երկու կողմից էլ:
Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերն սկսվեցին մի քանի տարի առաջ, երբ 2008-ին բանակցությունների սկիզբ դրվեց, որպեսզի բացվի այդ երկու երկրների միջեւ փակ սահմանը, զարգանա առեւտուրը: Դա օգտակար կլիներ Հայաստանի համար, ով չունի ելք դեպի ծով:
Նախորդ տարիների բանակցությունները մի կողն նետվեցին եւ հռետորությունը երկու երկրների միջեւ ավելի ու ավելի լարված է դառնում:
«Մարդկության» հորշարձանի ապամոնտաժումը սկսվել է կիրակի, երբ ողջ հայերը նշում էին Ցեղասպանության տարելիցը, ինչը սադրիչ քայլ էր:
Թուրքիան պատրաստվում է հունիսին կայանալիք ընտրությունների եւ Էրդողանի քննադատությունը վկայում է այն մասին, որ նման քայլերն ուղղված են, որպեսզի իր կողմը գրավի ազգայնական տրմադրված հասարակական խմբերի համակրանքը:




























