Բելգիական «Լյեժ» ակումբի ֆուտբոլիստ Օբբի Ուլարեն եւ եւս հինգ մարդ տուգանվել են այն բանի համար, որ խորոված են պատրաստել՝ խախտելով կորոնավիրուսի պրոֆիլակտիկայի կանոնները, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով բելգիական ԶԼՄ-ներին։

Յուրաքանչյուր մասնակից տուգանվել է 250 եվրոյի չափով՝ հավաքների անցկացման սահմանափակումը խախտելու համար։ Ուլարեն հաստատել է տեղեկատվությունը՝ նշելով, որ Հետ-Նյուսբլադի ոստիկանությունը չափազանց հետեւողական է։

«Մենք երեկույթ չէինք կազմակերպել, սակայն, ակնհայտ է, հարեւանները ոստիկանություն էին կանչել։ Ես չեմ կարծում, թե ինչ-որ բան այնպես չեմ արել։ Ես հասկանում եմ, որ ոստիկանությունը իր գործն է անում, սակայն նրանք չպետք է չափազանց մեծ ջանքեր գործադրեն»,- ասել է նա։